211652_close_icon
views-count34133 դիտում article-date 18:34 08-09-2022

ՀՀ առողջապահության նախարարության այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Իջևանի բենզալցակայանում պայթյուն–հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 60-ամյա տղամարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  սեպտեմբերի 4-ին ՀՀ առողջապահության նախարարության այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Գարիկ Դավթյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս  Իջևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Իջևան քաղաքում տեղի ունեցած խոշոր պայթյուն-հրդեհի հետևանքով  ևս  3 հոգու հետ մարմնական վնասվածքներ ստանալուց հետո:

«Իջևան» բժշկական կենտրոնից բոլոր վիրավորները սանավիացիայով տեղափոխվել  էին այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 3-ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել Տավուշի մարզում, որը հետո վերածվել էր հրդեհի։ Ժամը 15։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ 

Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 4 քաղաքացի նշված վայրից տեղափոխվել էր «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին ծանր, և առաջին բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները տեղափովել էին «Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր