211652_close_icon
views-count4342 դիտում article-date 08:56 26-06-2021

«Հրապարակ». Հետընտրական հաշվեհարդար նաև ԲԿ տնօրենների նկատմամբ․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն Աչաջուրի և Իջևանի բժշկական կենտրոնների տնօրեններին ասել է՝ ազատման դիմումներ գրեն

«Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլև տարբեր կառույցների ներկայացուցիչների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել են ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընտրություններից հետո Աչաջուր համայնքի և Իջևանի բժշկական կենտրոնների տնօրեններին՝ Կորյուն Վարդապետյանին և Էդուարդ Գրիգորյանին, փոխանցել է՝ ազատման դիմումներ գրել․ առայժմ «լավով» են զգուշացրել։ Ո՛չ մարզպետի, ո՛չ ԲԿ ղեկավարների հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։

ԲԿ տնօրենների շրջապատից տեղեկացանք, որ բուժկենտրոնի ղեկավարների հանցանքն այն է, որ իրենց շրջապատում ընդամենը չեն թաքցրել, որ ընտրելու են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր