«Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. ով է առողջապահությայն նախարարի նրա թեկնածուն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան:
Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում:
Իսկ գաղտնիք չէ, որ Թորոսյանն ու Զեյնալյանը խնդիրներ ունեն, և դա ոչ մեկ անգամ է արտացոլվել խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Նա մասնագիտությամբ իրավագետ է, սակայն առողջապահության ոլորտում ևս պաշտոններ է զբաղեցրել: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանն էլ առողջապահության ոլորտի մասնագետ չէ, իրավաբան է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։