211652_close_icon
views-count65533 դիտում article-date 19:13 24-06-2021

«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». Արտաշես Ալեքսանյան

«Իրավունքի» զրուցակիցն է` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյան:

– Պարոն Ալեքսանյան, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններից: Կապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ Փաշինյանի` ՔՊ-ի հաղթանակը:

– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. «Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ չմասնակցեցին ընտրություններին: Չէ՞ որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էլ որոշիչ էր:

-Դա իրենց պետք է հարցնել: Երեւի թե հավատքի պակասից էր դա: Մարդիկ այնքան անհավատ են, որ չեն հավատացել ոչ մի բանի, կամ էլ գողացել են հավատքը մարդկանց:

– Իսկ Դուք սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:

– Եթե արդարության մասին եք ասում, ասեմ, որ դատախազությունում, ոստիկանությունում գործեր կան հարուցված: Եթե դա արդար է համարվում, ուրեմն արդար է: Բայց եթե արդեն պատկան մարմինները, կամ դատախազությունը գործում են, չգիտեմ ի՞նչ արդարության մասին է խոսքը: Անդրադառնալով ընտրություններին` այս առիթով ռուսական մի խոսք կա. «Անտառը զգալիորեն կրճատվեց, բայց ծառերը շարունակեցին քվեարկել կացնի օգտին, որովհետեւ կացնի բռնակը փայտից էր, որի համար մտածում էին, որ կացինը իրենցից մեկն է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր