WhoScored․ Եվրո-2020-ի խմբային փուլում ֆուտբոլիստների լավագույն տասնյակը
WhoScored պորտալը հրապարակել է ֆուտբոլիստների վերջնական գնահատականները Եվրոպայի առաջնության խմբային փուլի արդյունքներից հետո, հայտնում է Armsport.am-ը:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն՝ 8.84 միջին գնահատականով:
Երկրորդ տեղում՝ Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդում՝ Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:
Եվրո-2020-ի խմբային փուլի լավագույն խաղացողները.
1. Կևին Դե Բրույնե (Բելգիա) – 8.84
2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 8.06
3. Ֆրենկի դե Յոնգ (Նիդերլանդներ) – 7.87
4. Մանուել Լոկատելլի (Իտալիա) – 7.86
5. Մեմֆիս Դեպայ (Նիդերլանդներ) – 7.84
6. Ռոմելու Լուկակու (Բելգիա) – 7,77
7. Չիրո Իմոբիլե (Իտալիա) – 7.77
8. Ջորջինյո Վեյնալդում (Նիդերլանդներ) – 7.75
9. Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան) – 7.58
10. Էմիլ Ֆորսբերգ (Շվեդիա) – 7.55