211652_close_icon
views-count1747 դիտում article-date 19:38 24-06-2021

3-րդ զորամիավորումում հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը:

Հրամանատարները նշել են նաև, որ 25-ամյակը  ևս  մեկ  առիթ է  հետադարձ  հայացք  նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով, քանի որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ հուլիսյան մարտերում և վերջին պատերազմի ընթացքում զորամիավորման զինվորներն ու սպաները պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ենթակա զորամասերի զինծառայողները մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար արժանացել են պատվոգրերի։ Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր