2492 դիտում
15:20 03-09-2018
Մեծ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 1-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «5-րդ զորամիավորումն արդեն քսան տարեկան է։ Իհարկե, երիտասարդի տարիք է, սակայն այդ տարիների հետևում բազմաթիվ մարդկանց ու անհատների տքնաջան աշխատանք է, ձեռքբերումների ու բացթողումների շրջաններ, սակայն, բոլոր դեպքերում, արդյունքը փայլուն է, քանզի մենք ունենք կայացած, մարտունակ ու ցանկացած մարտական առաջադրանքի լուծմանը պատրաստ զորամիավորում»:
Զորամիավորումը կազմավորվել է 1998թ. օգոստոսի 28-ին:
Քսան տարիների ընթացքում զորամիավորումում գրանցվել են բազմաթիվ ձեռքբերումներ՝ մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության և այլ բնագավառներում:
5-րդ զորամիավորումում բարձր հիմքերի վրա է հայրենասիրական և հոգևոր դաստիարակությունը: Զորամասերում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ բանակ-հասարակություն կապերի ամրապնդման նպատակով: «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում կազմակերպվում են սփյուռքահայ երիտասարդների այցելություններ զորամասեր, ինչպես նաև տարբեր խմբերի հետ ուսումնական կարճատև պարապմունքներ, որոնք կարևոր են հայոց պահեստազորի մշտական պատրաստականության ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
19:38 24-06-2021
3-րդ զորամիավորումում հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9535 դիտում
18:55 26-06-2017
«Էրեբունի» օդանավակայանում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 25-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1198 դիտում
21:38 06-06-2014
Հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը
Այս բաժնից
457 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
670 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
460 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը