211652_close_icon
views-count9535 դիտում article-date 18:55 26-06-2017

«Էրեբունի» օդանավակայանում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 25-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 26-ին, հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 25-րդ տարեդարձը: Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքում կազմակերպվել են ավիացիոն տեխնիկայի ցուցադրություն և անհատական ու խմբակային ցուցադրական թռիչքներ ուսումնամարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ՄիԳ-29 կործանիչներով: Հայ ռազմական օդաչուները ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի բարդ հնարքներ: Շնորհավորելով զինանձնակազմին ռազմաօդային ուժերի օրվա առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ռազմական ավիացիան հպարտության ու ոգևորության աղբյուր է հայկական զինուժի համար, ինչպես նաև երկրի սահմանների պաշտպանության, բանակի մարտունակության ու հզորության խորհրդանիշ: «Նմանօրինակ յուրաքանչյուր տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու ու վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժևորելու առկա ձեռքբերումներն ու սահմանելու նոր նշաձող առավել ակնառու հաջողությունների հասնելու համար: Այս օրը նաև հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմավորվել ու կայացել է հայկական ռազմական ավիացիան»,- նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեավարը: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էլ վստահեցրել է, որ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալ երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Ավիացիոն զորատեսակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նաև պարգևատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների: Տոնական միջոցառումը եզրափակվել է ռազմաօդային ուժերի զինանձնակազմի հանդիսավոր քայլերթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր