Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է 513.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 610.71 դրամ (նվազել է 1.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.93 դրամ (նվազել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (նվազել է 0.09 դրամով):