211652_close_icon
views-count2968 դիտում article-date 23:19 20-06-2021

Քիչ առաջ խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանի մուտքը Երևանի 6/18 տեղամաս, ապա՝ բերման ենթարկել. հայտարարություն

Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Այս մասին հայտարարություն է տարածել ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը:

«Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը:

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր