211652_close_icon
views-count1321 դիտում article-date 15:33 12-06-2021

Հորդորում ենք հաշվի առնել մեր ուժի նկատմամբ խտրական վերաբերմունքը. ԱԺԲ հայտարարությունը

Հանրային հեռուստաընկերությունն ընդգծված խտրական վերաբերմունք՝ դրսեւորում մեր քաղաքական ուժի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բեւեռը:

Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ Հունիսի 11-ին, 19:00, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ազգային-Ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում իրականացրեց հանրահավաք, որին հաջորդեց երթ դեպի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝  խոհեմության կոչ հնչեցնելու նպատակով:  Հարկ ենք համարում նշել, որ տեղի  ունեցավ այս քարոզարշավի ընթացքում մինչ օրս արձանագրված ամենամեծ քարոզչական հանրահավաքը և երթը:

Վերոնշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ  Հանրային հեռուստաընկերությունը, շարունակելով Ազգային-ժողովրդավարական բևեռի տեղեկութային շրջափակումը, ընդհանրապես չի անդրադարձել հանրահավաքին և երթին։ Հակառակ նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի փուլում պարտավորություն ունի հավասարապես լուսաբանելու գործընթացում գտնվող  բոլոր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը, հավատարիմ է մնում իր խտրական վարքագծին:

Դիտորդական առաքելություններին հորդորում ենք հաշվի առնել մեր քաղաքական ուժի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունքը, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին։

Նմանատիպ նյութեր