211652_close_icon
views-count97750 դիտում article-date 15:33 10-06-2021

Պարզվել է «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի 11 երեխաների տվյալներն ու նրանց թունավորման հանգամանքները. երեխաները սնվել են «Բիո կաթ» ընկերության արտադրած թթվասեր և կաթնաշոռ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 8-ին Երևանի Քաջազնունի 16/1 հասցեից թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված երեխաների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել «Վինի պուխ և ընկերներ» մանկապարտեզի սաներ՝ Երևանի բնակիչներ, 4-ամյա Աստղիկ Գ-ն, 5-ամյա Ինա Պ-ն, 6-ամյա Արեն Գ-ն, 3-ամյա Աշոտ Ս-ն, 3-ամյա Դավիթ Ս-ն, 2-ամյա Արիանա Ք-ն, 4-ամյա Արման Փ-ն, 3-ամյա Դավիթ Յ-ն, 4-ամյա Կատրին Մ-ն, 4-ամյա Հասմիկ Ս-ն, 4-ամյա Մարիա Գ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նախաճաշի ժամանակ սնվել են «Բիո կաթ» ընկերության կողմից արտադրված թթվասեր ու կաթնաշոռ ու պարզվում է նաև արդյոք նշված սննդից են թունավորվել երեխաները։

Մանկապարտեզում ստուգվել են նաև սանիտարահիգիենիկ պայմանները, ամենը եղել է չափանիշներին համապատասխան, պահպանված է եղել անգամ համավարակի հետ կապված կանոնները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր