211652_close_icon
views-count31750 դիտում article-date 16:44 08-06-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց. 4-ի վիճակը ծանր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ տվյալ մանկապարտեզը հայտնի է «Վինի Պուխ և ընկերներ» անվամբ։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Նմանատիպ նյութեր