3409 դիտում
10:50 10-06-2021
Մարուքյանը Ֆիլիպ Ռիքերին է հանձնել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ սանկցիաների ցուցակը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ժամանել է Հայաստան և ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռիքերին փոխանցել է նամակ, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառել սանկցիաներ: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, թե ինչու պետք է սանկցիաներ կիրառել:
Խոսքը Ադրբեջանի հետևյալ գործիչների մասին է. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև, փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկով, ՆԳ նախարար Վիլայեթ Էյվազով, պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիև, ԱԱԾ պետ Ալի Նագիև, արտաքին հետախուզական ծառայության պետ Օրհան Սուլթանով, վարչապետ Ալի Ասադով, Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովա, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիև:
«Փաստի» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հաստատեց մեր տեղեկությունը և վստահություն հայտնեց, որ ԱՄՆ կողմից սանկցիաների կիրառման պարագայում Ադրբեջանն իր զորքերը կհանի Հայաստանից, իսկ մեր ռազմագերիները կվերադարձվեն հայրենիք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
4277 դիտում
13:05 10-06-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին. Ինչ են քննարկել
1085 դիտում
13:00 10-09-2022
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»