3212 դիտում
09:40 10-06-2021
Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեք տարի է, ինչ մեր քաղաքական կյանք է ներմուծվել ատելության մշակույթը։ Չէ, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե նախկինում բոլորս միմյանց սիրող, միմյանցով միշտ հիացող, միմյանց գնահատող, իրար հաջողություններով ուրախացող ենք եղել: Սակայն այն թույնի, ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որ տարածում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պարզապես աննախադեպ է և ուղղված է մեր հանրության անդառնալի դեգրադացմանը, որի հետևանքները վերացնելը նույնիսկ Նիկոլին իշխանության ղեկից վռնդելուց հետ էլ շատ դժվար է լինելու: Նա այդ ամենը տարածել է նաև նախկինում, երբ թերթի խմբագիր, ապա և ընդդիմադիր պատգամավոր էր: Նա այդ ամենը տարածելու է նաև հետագայում՝ որտեղ էլ լինի:
Դա նրա տեսակն է, կերպարը, բնույթը: Հիմա էլ քաղաքական դաշտի հիմնական խոսույթը, այն էլ նախընտրական փուլում, նա ձևավորում է բացառապես մեղադրանքների, թշնամանքի ու ատելության գեներացման, ստի, կեղծիքի, անհավասարակշիռ բղավոցների ու հիստերիաների հողի վրա։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ասելիք չունի, ի՞նչ ծրագրերի մասին կարող է նա խոսել, երբ բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու անգամ չի կարողացել գոնե մեր ունեցածը պահել։ Ուստի Փաշինյանի համար այս ընտրություններում դիվիդենտներ շահելու միակ տարբերակը մնացել է նախկիններին ուղղված մեղադրանքների ֆոնին «հերոսանալը»։
Սակայն, սրա հետ մեկտեղ, վերջինս հատուկ ավելի է շիկացնում իրավիճակը՝ բացահայտ հանդես գալով քաղաքացիական բախումներ հրահրողի դերում։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի քաղաքական խոսույթի տոնայնությանը. գոռգոռոցներ այն մասին, թե քաղաքական վենդետաներ լինելու են, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, տրորելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք և այլն։ Մի կողմից՝ սրանով նա կոնկրետ քայլերով փորձում է հասարակության մեջ առկա պառակտումն ավելի խորացնել, մյուս կողմից՝ հանրության մեջ արմատավորում է ջարդել-փշրելու թույլատրելիությունը։ Կասկած չկա, որ Նիկոլը մեծ հմտություններ ունի քաղաքացիական բախումներ հրահրելու գործում։ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները՝ վկա, որի գլխավոր դերակատարներից մեկը, առաջին նախագահի հետ միասին, հենց ինքն է։
Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում: Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է: Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են: Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։
Այդ նույն Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից առաջ հայտարարում էր, որ եթե սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը այդպես էլ չի հրապարակում։ Լավ, կարող է ասել՝ այն ժամանակ չհասցրեց, իսկ ինչո՞ւ չհրապարակեց այդ ամենը պատերազմի ժամանակ, առավել ևս՝ պատերազմից հետո: Փոխարենը Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին՝ «եթե»-ներով, «գուցե»-ներով, փողոցային բառապաշարով: Ուրեմն, ինչո՞ւ է այսպես ափերից դուրս գալիս հենց ներքաղաքական հարթության մեջ: Պատասխանը պարզ է՝ նրան այս աշխարհում միայն մեկ բան է հետաքրքրում՝ իր պաշտոնը: Ու հիմա ինքը հիանալի հասկացել է, որ արդեն պարտվել է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4743 դիտում
09:50 30-04-2016
Ինչո՞ւ է ԱԺ պատգամավորը իրեն թույլ տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել և չհիմնավորել դրանք. «Ժողովուրդ»
5857 դիտում
10:43 14-05-2016
Մարդկանց գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է. «Առավոտ»
1939 դիտում
10:47 05-11-2022
Միայն շշուկներ, բամբասանքներ ենք լսում․ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդո․ «Առավոտ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»