4779 դիտում
09:50 30-04-2016
Ինչո՞ւ է ԱԺ պատգամավորը իրեն թույլ տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել և չհիմնավորել դրանք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ ներկա և նախկին իշխանությունների մաս կազմող գործիչները, առանց իրենց հաշիվ տալու, հայտարարություններ են հնչեցնում։ Ի դեպ, կապ չունի՝ նրանք տվյալ պահին շարունակում են իշխանության ներկայացուցիչ լինել, թե ընդդիմադիր խաղալու «սեզոնում» են։
Ապրիլի 15-ին ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում Արցախի համար հավաքվող օգնությունների մասին խորը մտահոգություն էր հայտնել. «Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։ Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ոստիկանությունը պատգամավորի հայտարարությանն անմիջապես ընթացք է տվել և սկսել նյութեր նախապատրաստել։ Իսկ երբ պատգամավորին խնդրել են իր հայտարարության հիմքում դրված փաստերը ներկայացնել, նա իրավապահներին պատասխանել է, թե ուրիշներից է լսել, փաստեր չունի։ Այսինքն՝ ԱԺ պատգամավորը, որը ժողովրդի «ընտրյալն» է, իրեն թույլ է տալիս խոհանոցային բամբասանքներ տարածել և չհիմնավորել դրանք։ Ու ՀՀ գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու նյութերի նախապատրաստան արդյունքում քրգործի հարուցումը մերժել։ Դժվար թե բանը հասնի սուտ մատնության։ Ու կատարվածն առավել քան նողկալի է, քանի որ դրանով փորձ է արվել սևացնել Արցախի համար օգնություն հավաքագրելու ողջ գործընթացը՝ իր արարքը ներկայացնելով փիս «ընդդիմադիր» շապիկի ներքո դրսևորված սրտացավություն։ Ի դեպ, Դոխոլյանից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»–ի բոլոր փորձերն անցան ապարդյուն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3236 դիտում
09:40 10-06-2021
Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին. «Փաստ»
Այս բաժնից
1798 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1297 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»