33489 դիտում
19:54 07-06-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ:
Դեպքի վայր են ժամանել նույն դասակի տեսուչները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+