211652_close_icon
views-count1848 դիտում article-date 14:42 06-06-2021

«Նրանց արյամբ են երիզվել Արցախի սահմանները». Երևանում Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևները հանձնել է զոհված զինծառայողների հարազատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝  ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

«Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր