211652_close_icon
views-count1708 դիտում article-date 16:59 11-02-2023

2022թ-ի Ջերմուկի սահմանների պաշտպանության մարտերում զոհվածներին շնորհված հետմահու շքանշանները հանձնվել են հերոսների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Օրերս ՊՆ-ում հանդիպում ունեցա 2022թ-ի Ջերմուկի սահմանների պաշտպանության մարտերում  նահատակված  հերոսների մերձավորների հետ։ Եռօրյա մարտերում  զոհվածներին հետմահու՝ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված շքանշնները հանձնեցի հերոսների հարազատներին։

Երախտագիտություն հայտնեցի նրանց ընտանիքի անդամներին,  ովքեր զինվորագրվել և անձնվիրաբար կռվել են  իմ հրամանատարությամբ գործող ջոկատում։ Նրանք իրենց կյանքը նվիրաբերելով ՀՀ սահմանների պաշտպանության սուրբ գործին՝ նահատակվեցին։

Նրանց գործն անմահ էր, նպատակը վեհ, ընդհատված կյանքը՝ իմաստավորված։

Փառք ու  խոնարհում մեր հերոսների հիշատակին»։

Նմանատիպ նյութեր