211652_close_icon
views-count2857 դիտում article-date 23:59 05-06-2021

ԱՄՆ օդուժը հույս է հայտնել առաջին գերձայնային սպառազինությունն ստանալ 2022-2023 թվականներին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հույս ունի իր զինանոցում գերձայնային սպառազինություն ունենալ 2022-2023 թվականներին: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ղեկավար, գեներալ Առնոլդ Բանչը: Գրում է tass.ru-ն։

Վերջինս մասնավորեցրել է, որ խոսքն արագ արձագանքման ավիացիոն գերձայնային հրթիռների մասին է, որոնք պետք է արտադրվեն ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրով:

«Հույս ունենք, որ օպերատիվ մարտական պատրաստվածության նախնական մակարդակի հասած գերձայնային սպառազինում ստանալ 2022 թվականին կամ 2023 թվականի սկզբին»,- ասել է ամերիկացի հրամանատարը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մի քանի զենք ձեռք բերել գնման միջոցով:

Նմանատիպ նյութեր