211652_close_icon
views-count6780 դիտում article-date 22:56 05-06-2021

Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով տուժածներ չկան, պատասխան կրակից հետո հաջողվել է վերադարձնել անասունների մեծ մասին․ ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Կութի միջադեպից

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան։

Նմանատիպ նյութեր