211652_close_icon
views-count1576 դիտում article-date 15:10 05-06-2021

Ավստրիայի կանցլերը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca-ով

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով:

Այս մասին հայտնել է Ավստրիական հեռագրական գործակալությունը:


Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, երկրում օգտագործում են Pfizer և BioNTech, Moderna, AstraZeneca պատվաստանյութերը:Կուրցը, որը պատվաստվել է հունիսի 4-ին, կոչ է արել ողջ երկրի բնակչությանը մասնակցել կամավորական պատվաստմանը՝ հանուն բնականոն կյանքին վերադարձի:

Նմանատիպ նյութեր