1331 դիտում
10:55 05-06-2021
Իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը, եւ այնտեղ պարզ դարձավ, որ հանձնաժողովի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է՝ Տաթեւիկ Բարսեղյանը, որը, սակայն, չընտրվեց այդ պաշտոնում՝ ստանալով 66 ձայն: Երբ նրա թեկնածությունը ներկայացվեց, պատգամավոր Ավետիսյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե չի մասնակցի հարցի քննարկմանն ու քվեարկությանը՝ դա բացատրելով շահերի բախմամբ:
Սակայն այս իրավիճակը, ամեն դեպքում, ուշագրավ է. նրանք հեղափոխությունից հետո՝ հենց առաջին օրվանից, հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բազմաչարչար հայտարարություններ անում, սակայն, որպես հանձնաժողովի թեկնածու, ներկայացվում է պատգամավորի կին, եւ այն էլ՝ մի հանձնաժողովում, որտեղ պետք է նա կոռուպցիա բացահայտի, հայտարարագրերն ուսումնասիրի եւ այլն:
Ստացվում է՝ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են, քանի որ եթե իսկապես քո նպատակն այն է, պետք է բերես պաշտոնների անկախ մարդկանց, որոնք որեւէ մեկի հետ շահ չեն ունենա եւ իսկապես անկախ գործունեություն կիրականացնեն:
Սակայն ստացվում է՝ սա էլ չի իրականացվում, եւ այժմ պատգամավորի կնոջն ասում են՝ կոռուպցիա բացահայտի: Բացի այդ, հանձնաժողով են գործուղվում նաեւ Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3458 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1389 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
1012 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
9923 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»
2692 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2527 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի