211652_close_icon
views-count2404 դիտում article-date 21:59 04-06-2021

Խոակին Կապառոս. Մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
 

(հարցեր Կամո Հովհաննիսյանին)

Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, Ձեր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ: Արդյո՞ք Ձեր հետ կապ հաստատել են և ինչ հեռանկար ունեք ապագայի վերաբերյալ:

-Այս նորության մասին ես նույնպես իմացել եմ մամուլից, հանդիպումից հետո: Բնականաբար, ոչ մի նորություն, ոչ մի նոր բան չեմ կարող ասել:

-Դուք, որպես փորձառու ֆուտբոլիստ և հավաքականի ավագներից մեկը, ինչպե՞ս եք գնահատում մեր նորեկների կատարած աշխատանքը և ելույթները Խորվաթիայի դեմ խաղում:

-Շատ լավ, որովհետև միանգամից երևաց թարմություն, հատկապես երկրորդ խաղակեսում, երբ փոփոխություններ կատարվեցին, թիմը նոր շունչ առավ, առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո: Մնացած առումներով կոլեկտիվը շատ լավն է, միմյանց աջակցում են, իսկ կատարած աշխատանքի մասին ավելի ստույգ կարող է պատասխանել մարզիչը:

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ:

-Այո, թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն էր, ի սկզբանե, այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ:

-Դատելով լուսանկարներից և տեսանյութերից հավաքականի ճամբար են ժամանել հավաքականի առաջատար նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանը և Յուրա Մովսիսյանը: Արդյո՞ք մարզիչը հասցրել է ծանոթանալ նրանց հետ և որքանո՞վ է այդ աջակցությունն օգնում հավաքականին:

-Իհարկե մենք ճանաչում ենք այդ տղաներին և հրավիրել ենք թիմ, որովհետև նրանք կարող են օգտակար լինել մեր տղաներին իրենց կողքը լինելով: Ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ այն խաղացողները, որոնք դաշտ դուրս կգան, իրենց լավագույնս կդրսևորեն և շատ օգտակար կլինեն թիմին:

-Վարազդատ Հարոյանը, չնայած վնասվածքի, հրավիրվել է հավաքական, սակայն չի մասնակցել Խորվաթիայի դեմ հանդիպմանը: Արդյո՞ք նա պատրաստ կլինի վաղվա հանդիպմանը թե այդպես ՝լ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:

-Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք արդյոք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին:    

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր