211652_close_icon
views-count43861 դիտում article-date 22:12 28-06-2019

էրեբունու քննիչների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է լատենտային հանցագործություն. քննչականի շնորհիվ վերականգնվել է խոշոր չափի գումարի վնասը «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին էլ սկուտեղով նվեր են մատուցել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշամբ ստեղծվել է քննչական խումբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի քննիչ Ավետ Նանագուլյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված քր.գործը հարուցվել է Երևանի բնակիչ Վեներա Նազարյանի նկատմամբ, ով կատարել է մի շարք լատենտային հանցագործություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Նազարյանը տարբեր անձանց համացանցի միջոցով ներկայացել է տարբեր անուններով և մոտ 14-15 քաղաքացու կարողացել է մոլորեցնել և խարդախությամբ նրանցից հափշտակել է խոշոր չափի գումարներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարները նա կանխիկացրել է «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի բանկոմատների միջոցով: Դրվագներից մեկում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի հատուկ ծրագրի միջոցով օնլայն վարկեր ձևակերպելու եղանակով կատարել է հափշտակություն՝ տիրանալով Samsung Galaxy S8 և iPhone 6 ապրանքանիշների բջջային հեռախոսների: Մեկ այլ դրվագում նա 2018-ի դեկտեմբերին ֆեյսբուք սոցիալական ցանցում «էդգար Հակոբյան» տվյալներով գրանցված, իր կողմից շահագործվող էջի «մեսսենջեր» հավելվածի միջոցով ծանոթացել է Երևանի բնակիչ, 25-ամյա Վ. Դ.-ի հետ, ու վստահություն ձեռք բերելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջոցով Վ. Դ-ի մոր նույնականացման քարտի տվյալները օգտագործելով՝ վերջինիս անվամբ դարձել է «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ընկերության քարտապան, բացել հաշիվ և իր սև գործն անելու միջոցով օնլայն ստացել է խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու քննչական բաժնի քննիչների կատարած հսկայածավալ քննչական ճիշտ գործողությունների արդյունքում 15 տուժած քաղաքացիներ, ովքեր խարդախության արդյունքում զրկված են եղել իրենց գումարներից ու հայտնվել են անօգնական վիճակում, կարողացել են քննիչների օգնությամբ վերականգնել իրենց կրած վնասը: Քննչական աշխատանքների արդյունքում վերակագնվել է տուժած քաղաքացիների կրած վնասի ահռելի չափը, որը կազմում է 9 մլն 200 հազար դրամ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ էրեբունու քննիչները նաև, այսպես ասած, նվեր են մատուցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին, քանի որ, եթե քննչական խումբը չցուցաբերեր պրոֆեսիոնալիզմ, ապա տուժած քաղաքացիների վնասը վերականգնելու, գումարները հետ վերադարձնելու պատասխանատվությունը մնալու էր «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ի վզին: Վ. Նազարյանի կողմից կատարած լատենտային հանցագործության դրվագներն այքան շատ են, որ այս պահին չենք հրապարակում և շնորհիվ էրեբունու քննիչների, կարծես թե, նրա կողմից նոր հանցագործություններ կատարելու քայլերը կասեցվել են: Մնում է «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ն այսուհետ զգոնություն ցուցաբերի, որպեսզի նման խարդախների սարդոստայնում չհայտնվի ու եկեղեցում էլ մի մոմ վառի, որ էրեբունու քննիչների շնորհիվ տուժածների կրած խոշոր չափի նյութական վնասները վերականգնվեց: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր