211652_close_icon
views-count22961 դիտում article-date 23:21 01-06-2021

Խոշոր ավտովթար Երևանում. 28-ամյա վարորդը, շինարարական աշխատանքներ կատարելիս, КамАЗ-ով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ,  28-ամյա Գևորգ Պետրոսյանը КамАЗ մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարով Նազարբեկյան թաղամասի  48 հասցեի դիմացի հատվածում շինարարական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր