1807 դիտում
20:38 01-06-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ
Սույն թվականի մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում արեց խիստ մտահոգիչ հայտարարություն, մասնավորապես նշելով, որ. «Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմթողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Այս ուղերձը հերթական անգամ փաստում է, որ այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք հակասում են պետական շահին և կրում են անվտանգային սպառնալիք:
Այս համոզմունքը հիմնավորված է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում օրինաչափ էին դարձել այն դեպքերը, երբ ԱԳՆ պետականամետ և հայանպաստ դիրքորոշումներն ու հայտարարությունները էականորեն հակասում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանված առաջնահերթություններին և իրականացվող անվտանգային ու արտաքին քաղաքականությանը:
Հետևաբար.
ԱԳ պաշտոնաթող նախարար Արա Այվազյանը ազգային անվտանգության նկատառումներով, քաղաքական հանրությանը պետք է լիարժեքորեն և հրապարակային ներկայացնի իր բոլոր մտահոգություններն ու այն փաստերը, որոնք ընկած են այդ մտահոգությունների հիմքում:
Պետական բոլոր ինստիտուտները, հատկապես՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱԳՆ պետք է հավատարիմ մնան պետությանը սպառնացող մարտահրավերները իրենց լիազորությունների շրջանակներում կանխելու առաքելությանը և զերծ մնան պետական և հանրային շահի դեմ ուղղված գործողություններից:
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ

Նմանատիպ նյութեր
1272 դիտում
17:52 05-07-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա վերաբերյալ
Այս բաժնից
1009 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
988 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
922 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր