1878 դիտում
16:38 14-03-2021
Ստեղծված իրավիճակն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու անորոշությունները. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանում
ստեղծված բարդագույն ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արտաքին թշնամիների
կողմից ուղղակի սպառնալիքների առկայությունը, փաստում է, որ՝
➢ իշխանությունը, կորցնելով Արցախի գերակշիռ մասը, տապալվելով հնարավոր բոլոր
հարթություններում, ունենալով «պահպանել իշխանությունը ամեն գնով» առաջնահերթությունը և պատրաստ չլինելով փոխզիջումների՝ պետության անվտանգության երաշխավորից վերածվել է պետության անվտանգության սպառնալիքի,
➢ արտախորհրդարանական ընդդիմությունը, չկարողանալով գեներացնել հանրային բավարար աջակցություն, միևնույն ժամանակ, պատրաստ չլինելով փոխզիջումների և առաջնորդվելով «ամեն գնով իշխանություն ունենալու» առաջնահերթությամբ՝ քաղաքական գործընթացները տարել է փակուղի:
Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝
ոչինչ: Այս ամենի հետևանքով քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող
կողմերի»։
Ստեղծված իրավիճակն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու անորոշությունները,
մեծացնում քաղաքացիական բախումների հավանականությունը, իսկ հետագայում
հակասահմանադրական քայլերը դարձնելով անխուսափելի։
Այսպիսով, հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից առկա մարտահրավերները,
պետական ինստիտուտների օրեցօր քայքայումն ու խորացող բազմամակարդակ ճգնաժամը՝
անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ ձևավորել նվազագույն փոխզիջումային օրակարգ արտահերթ ընտրության ժամկետի սահմանման շուրջ:

Նմանատիպ նյութեր
1840 դիտում
20:38 01-06-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ
1314 դիտում
17:52 05-07-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա վերաբերյալ
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
454 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը