1637 դիտում
23:32 18-03-2021
Արտահերթ ընտրությունները կշարունակեն մնալ որպես անարդյունք արարողակարգ. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել
Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը ուշացած է, սակայն
շարունակում է մնալ Սահմանադրության շրջանակներում միակ ֆորմալ և նվազագույն քայլը,
որը միտված է քաղաքական ճգնաժամի հաղթահարման փորձին: Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ միայն ընտրությունների արդյունքում չի կարող հաղթահարվել քաղաքական ճգնաժամը, հատկապես, երբ «քաղաքական պատասխանատվության» ինստիտուտի բացակայությամբ պայմանավորված չկան ազատ և արդար ընտրությունների անցկացման նվազագույն երաշխիքներ:
Արտահերթ ընտրությունները կշարունակեն մնալ որպես անարդյունք արարողակարգ և
ավելի կխորացնեն ճգնաժամն ու անորոշությունները, եթե, առաջին հերթին, իշխանության, և
ապա քաղաքական մնացյալ դերակատարների կողմից այն չուղեկցվի քաղաքական բարձր
պատասխանատվությամբ և հանրային շահի հստակ գերակայությամբ:
Այսպիսով, արտահերթ ընտրությունները քաղաքական դերակատարների կողմից պետք է
դիտարկվեն ոչ թե նպատակ, իսկ իշխանությունների դեպքում` հանրային պահանջի ֆորմալ
բավարարում, այլ` որպես նվազագույն անհրաժեշտ միջոց` ուղղված քաղաքական ճգնաժամի
հաղթահարմանը:

Նմանատիպ նյութեր
1657 դիտում
20:38 01-06-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ
1146 դիտում
17:52 05-07-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրության օրվա վերաբերյալ
Այս բաժնից
445 դիտում
16:04 10-09-2024
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
499 դիտում
15:39 10-09-2024
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
388 դիտում
15:27 10-09-2024
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Փաշինյանի ելույթը