1526 դիտում
22:18 01-06-2021
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում սահմանվել է Գինեսի 3-րդ ռեկորդը
Ավարտվել է «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագրի 9-րդ
մրցաշրջանը: Ծրագրի նոր տարեշրջանին այս տարի միացել են տարբեր երկրներից 12-14 տարեկան աղջիկներ ու տղաներ։
Մրցաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունը ֆուտբոլային սիմուլյատորի հարթակն է՝ Football for
Friendship World-ը: Հավելվածը գործարկվել է 2020 թվականի դեկտեմբերին և հասանելի է տարբեր հարթակներում՝ 27 լեզուներով։ Առաջնության եզրափակիչ խաղի հաղթողներ են դարձել Արուբայի, Բելիզի, Գվատեմալայի, Կոստա Ռիկայի և Մեքսիկայի խաղացողների թիմերը:
Լավագույն լրագրողներ են ճանաչվել Բանգլադեշի, Բոլիվիայի, Հունգարիայի եւ ԱՄՆ-ի երիտասարդ մասնակիցները։
Սպորտային, բնապահպանական և կրթական միջոցառումներին մասնակցել են ավելի քան 350 ֆուտբոլային
ակադեմիաների և սպորտային դպրոցների ներկայացուցիչներ: Աֆղանստանի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Տոգոյի ակադեմիաների սոցիալական նախաձեռնությունները դարձել են «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մրցանակի դափնեկիր: Եվս 14 ֆուտբոլային ակադեմիաներ դրամաշնորհներ են ստացել իրենց ուսանողների շրջանում մանկական ֆուտբոլի զարգացման և ծրագրի արժեքների քարոզչության համար։
Մրցաշրջանի եզրափակիչ միջոցառումների շրջանակում մասնակիցները սահմանել են Գինեսի արդեն 3-րդ ռեկորդը՝ վիրտուալ մարզադաշտ այցելած օգտատերերի թվի համար:
Համաշխարհային ֆուտբոլի դեսպան Ռոբերտո Կառլոսը նշել է, որ ուրախ է այս տարի ևս ծրագրում համաշխարհային ֆուտբոլի դեսպան դառնալ։ Նրա խոսքով՝ նախագծի կողմից քարոզվող արժեքները կարևոր են երիտասարդության և նրա ապագայի համար։
Կառլոսը նաև նշել է, որ որպես պրոֆեսիոնալ խաղացող, իսկ այժմ նաև մարզիչ ՝ տեղյակ է, թե որքան կարևոր է ոչ միայն լավ ֆուտբոլիստ լինելը, այլեւ ուժեղ բնավորություն ունենալը և տարբեր երկրների մարդկանց, տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ շփվելը։ «Ֆուտբոլը հանուն բարեկամության ծրագիրը մեր աշխարհը դարձնում է ավելի լավը»,- ասել է Ռոբերտո Կառլոսը։

Նմանատիպ նյութեր
5519 դիտում
17:59 12-04-2021
Մայիսին կմեկնարկի«Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
1587 դիտում
23:30 12-04-2021
Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
Այս բաժնից
460 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
673 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
463 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը