Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հունիսի 26-ին, տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են աշխարհի 64 պետություններից մեկական երեխա և ութ մարզիչ:
Արդեն 4 տարի իրականցվող ծրագրի աջակիցներն են ռուսական Газпром ընկերությունը, UEFA-ն, FIFA-ն: Հայաստանից մասնակցելու է Էդգար Ասլանյանը իսկ 8 մարզիչներից է նաև Լևոն Ղասաբողլյանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ են մեկնելու մրցումներին, քանի որ իրենց համար մեծ պատիվ է:
Լ. Ղասաբողլյանը ասաց նաև, որ միշտ պատրաստ է հավուր պատշաճի ներկայանալ տարատեսակ մրցումների, և ջանք ու եռանդ չի խնայի այս մրցումներին ևս ցուցադրելու իր պրոֆեսիոնալ գիտելիքներն ու կարողությունները: