1587 դիտում
23:30 12-04-2021
Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
2021 թվականի մայիսի 14-29-ը «Գազպրոմ» ընկերության շնորհիվ կրկին տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագիրը։
Պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի համաժողով, որտեղ ֆուտբոլային ակադեմիաների ներկայացուցիչները և լրագրողները ամբողջ աշխարհից,ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախօրեին, կհավաքվեն քննարկելու մանկական ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր։
Այս տարի՝ 9-րդ մրցաշրջանին, «Ֆուտբոլը հանուն բարեկամության»ծրագիրը կրկին առցանց կմիավորի պատանի մասնակիցներին՝ աղջիկներին եւ տղաներին ՝ 211 երկրներից և տարածաշրջաններից: 12-14 տարեկան պատանի ֆուտբոլիստները կմիավորվեն 32 բարեկամական հավաքականների կազմում, որպեսզի մասնակցեն 2021 թվականի համաշխարհային առցանց առաջնությանը: Առաջնությունը կանցկացվի f4f World ֆուտբոլային սիմուլյատորի հիման վրա, որն անվճար հասանելի է 27 լեզուներով։
Պատանի լրագրողները ծրագրի միջոցառումները կլուսաբանեն միջազգային մանկական մամուլի կենտրոնի կազմում և իրենց հասակակիցներին կպատմեն ծրագրի առանցքային արժեքների՝ բարեկամության, հավասարության, արդարության, առողջության, խաղաղության, նվիրումի, հաղթանակի, ավանդույթների և պատվի մասին:
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2021-ի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելու արդեն երրորդ փորձը: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրը Գինեսի երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ աշխարհի ամենաբազմազգ ֆուտբոլային մարզումների և ամենազանգվածային ֆուտբոլային առցանց միջոցառման համար:
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագիրը, որն անց է կացվում «Գազպրոմ» ընկերության շնորհիվ 2013 թվականից, ութ մրցաշրջանների ընթացքում միավորել է ավելի քան 15000 մասնակիցների 211 երկրներից և տարածաշրջաններից։ Ծրագրի սպորտային, կրթական և բնապահպանական միջոցառումներին մասնակցել է ավելի քան 6 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն արժանացել է ավելի քան 50 միջազգային և ազգային մրցանակների սոցիալական պատասխանատվության, սպորտի և հաղորդակցության ոլորտներում:
2020 թվականին «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրն անցել է առցանց ձեւաչափով։ Հատուկ թվային ձևաչափը միավորել է բոլոր տարիքի ավելի քան 10 հազար խաղացողների և դարձել միջազգային մանկական մրցումների համար այնպիսի հարթակ, որտեղ ցանկացած պատանի կարող է պատրաստվել, դրսևորել իրեն, խաղալ իր սիրած խաղը օնլայն տարբերակով՝ առանց տնից դուրս գալու:

Նմանատիպ նյութեր
5519 դիտում
17:59 12-04-2021
Մայիսին կմեկնարկի«Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
3329 դիտում
18:20 30-11-2020
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2020 թվականի միջազգային մրցաշրջանը՝ նոր, առցանց ձևաչափով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1523 դիտում
22:18 01-06-2021
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում սահմանվել է Գինեսի 3-րդ ռեկորդը
Այս բաժնից
454 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
667 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
457 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը