211652_close_icon
views-count2351 դիտում article-date 16:46 31-05-2021

Այլևս չեմ կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումը. 

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:
 

Նմանատիպ նյութեր