Արցախի նախագահը այցելել է Մարտունի, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին
Այսօր այցելել եմ Մարտունի շրջկենտրոն, ծանոթացել կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին, հետևել 2020թ. պատերազմի ընթացքում թշնամու հրետակոծությունների հետևանքով տուժած շենք-շինությունների վերականգնման աշխատանքներին, տվել նոր հանձնարարականներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նաեւ մեդալներ է հանձնել պատերազմում զոհվածների հարազատներին: