211652_close_icon
views-count42403 դիտում article-date 19:15 30-05-2021

Երևանում հայտնաբերվել է օտարերկրյա դեսպանի անվամբ հաշվառված՝ կեղծ համարանիշներով Toyota Corolla. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից Երևանի Ճանապարհային  ոստիկանության Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կա կասկածելի համարանիշներով ավտոմեքենա, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները իրական չեն:
 
Ոստիկանները նշված ավտոմեքենան հայտնաբերել են, սակայն տևական ժամանակ, երբ ավտոմեքենային ոչ մի անձ չի մոտեցել, կասկածներն էլ ավելի են խորացել, ու համապատասխան ստուգման արդյունքում նրանց կասկածները հիմնավորվել են, որ համարանիշները կեղծ են, ինչից հետո ավտոքարշակի միջոցով տեղափոխել են Երևանի «Գայի պլաշչադկա»:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, համարանիշները եղել են Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին սպասարկող մեքենայի անվամբ համարանիշներ, որոնք կեղծ են եղել:
 
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունը պարզում է Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր