«Ինտերը» հայտարարեց Կոնտեի պաշտոնանկության մասին
Միլանի «Ինտերը» հայտարարեց մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:
«Ակումբը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Անտոնիոյին՝ կատարած փառահեղ աշխատանքի համար, որի գագաթնակետը դարձավ «Ինտերի» 19-րդ տիտղոսը:
Անտոնիո Կոնտեն հավերժ կմնա մեր ակումբի պատմության մասը», նշված է իտալական ակումբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 51-ամյա մասնագետը՝ պայմանագրի խզման համար կստանա 7 մլն եվրո: Թիմից հեռանալու պատճառներից մեկը «Ինտերի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններն էին:
Կոնտեն «Ինտերում» աշխատում էր 2019 թվականից: Մարզական աշխատանքի երկրորդ տարում նա «Ինտերին» բերեց Իտալիայի չեմպիոնի կոչմանը, որն առաջինն էր 2010 թվականից ի վեր: