211652_close_icon
views-count47598 դիտում article-date 12:16 27-05-2021

Վրաերթ՝ Էջմիածնում. վիրավորին, ով փողոցն անցել է չթույլատրելի հատվածով, հիվանդանոց է տեղափոխել ոստիկանության կողմից Տարվա ճանապարհային ոստիկան ճանաչված սպան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Գեղամ Վարդանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Վաղարշապատի մշակույթի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 30 տարեկան կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ու մինչ նա կահազանգեր հիվանդանոց, նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում է«Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը։

Ժամանել  են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնության հասած և հիվանդանոց տեղափոխած Ա. Ասատրյանը 2021 թվականին ճանաչվել է Տարվա ճանապարհային ոստիկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր