211652_close_icon
views-count34783 դիտում article-date 22:30 03-02-2021

Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը. դեպքի վայր է ժամանել ոստիկանության կոլեգիայի կողմից «Տարվա ճանապարհային ոստիկան» ճանաչված ավագ տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում 55-ամյա Հայկ Մակարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 2 տան քարե պարսպին ու երկաթե դարպասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում աշխատող ՃՈ ավագ տեսուչ Ա. Ասատրյանը օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցած ոստիկանության ընդլայնված կոլեգիայի ժամանակ ճանաչվել է 2020 թ.-ի «Տարվա ճանապարհային ոստիկան»: [b]2020 թ.-ի «Տարվա ճանապարհային ոստիկան» ճանաչված Արտակ Ասատրյանն է[/b] [img]https://img.shamshyan.com/bphotos/2021/02/03/b11706fe4ceafc538ad3c9d95a5f815c.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր