211652_close_icon
views-count16391 դիտում article-date 20:29 06-12-2016

Վրաերթ Երևանում. 66-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցն անցել է թույլատրելի հատվածով. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա թաղամասի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Մելքոնյանը Բագրատունյաց փողոցում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 65 SO 245 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր