1177 դիտում
11:31 27-12-2023
Հրապարակվել է ուսհաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում սովորող ԼՂ ուսանողներին կտրվի ուսման վարձի փոխհատուցում
Համաձայն ՀՀ Կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023 թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․
1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,
2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Նմանատիպ նյութեր
1798 դիտում
12:57 27-05-2021
Պատերազմին մասնակցած ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի
2168 դիտում
10:23 26-10-2016
Կառավարությունը ՀՀ-ում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձի համար 20 մլն դրամ կհատկացնի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
499 դիտում
18:48 27-12-2024
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
673 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
607 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ