211652_close_icon
views-count3391 դիտում article-date 23:45 26-05-2021

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել է ուսումնավարժություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում մայիսի 26-ին անցկացվել է ուսումնավարժություն: Նպատակն էր հստակեցնել փրկարարների գործողություններն ու զարգացնել համատեղ աշխատանքի հմտությունները: Միջոցառմանը հետևել են ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների փոխնախարարներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը:

Ուսումնավարժանքին ռուսական կողմից մասնակցել են հրահանգիչներ, իսկ հայկական կողմը ներկայացրել են ԱԻՆ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը և Կարմիր խաչի ընկերության խումբը: Ներգրավված են եղել նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլայ Գրեչուշկինը բարձր է գնահատել միջոցառման մասնակիցների պատրաստվածությունը և նշել, որ Հայաստանի բնակչության անվտանգությունն ապահով ձեռքերում է:

Նշենք, որ մայիսի 19-ին լրացել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնադրման 5-ամյակը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր