211652_close_icon
views-count31752 դիտում article-date 17:55 26-05-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Լեռնագոգ գյուղում ավտոտնակի առաստաղի փլուզման հետևանքով 33-ամյա քաղաքացու ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ժամանել են փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն   ահազանգ է ստացվել, որ  Լեռնագոգ գյուղում  շինության փլուզում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ  Նշան Հախնազարյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Մնացական Կուդիևը:

 Պարզվել է, որ  դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի  1-ին փողոցի 13 շենքի դիմացի ավտոտնակի առաստաղը փլուզվել է ինչի հետևանքով վնասվել է ավտոտնակում կայանված նույն գյուղի բնակիչ, 33-ամյա  Ա. Տոնոյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանության  ծառայողների հետ սահմանազատել են տարածքն ու ավտոմեքենայի վրայից հատուկ գործիքների միջոցով հեռացրել են փլուզված ծածկը:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ա. Տոնոյանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր