211652_close_icon
views-count1607 դիտում article-date 12:31 25-05-2021

Երևանի ավագանին անվանի բժիշկ Հովհաննես Սարուխանյանին կշնորհի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա 19 հարց:

Երևանի ավագանին որոշում կընդունի առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Վազգենի Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու, «Երևանի հ. 100 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն անվանակոչելու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։

Օրակարգում ընդգրկված են նաև Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար ավելի քան 2 մլն դրամ հատկացնելու, «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր