1755 դիտում
20:38 21-05-2021
«Եթե ՀԽ կազմում ներկայացուցչություն չապահովվի, ապա այն չի կարող իրավասու կառավարման մարմին ճանաչվել». Գևորգ Դանիելյան
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը խոսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացի վերաբերյալ՝ փաստելով, որ այն ներկայացուցչական մարմին է, և գործելու իրավասություն ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրա կազմում ներառված բոլոր անդամների ընտրությունը կամ նշանակումը:
Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ բուհերի Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից նվազեցվել և դարձել է 20: ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանին՝ առաջարկելով մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ Կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:
Այդ գործընթացին մասնակցելուց հրաժարվելու հայտարարություն էր տարածել ԵՊՀ ՈՒԽ-ն, իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ չեն առաջադրվել, այսինքն՝ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում:
Այս գործընթացների և Կառավարության որոշման վերաբերյալ Գևորգ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որհարցը պետք է քննարկել առնվազն երկու փոխկապակցված ասպեկտով, նկատի ունենալով՝ կոլեգիալ ներկայացուցչական կազմ ունեցող կառավարման մարմնի ձևավորման կարգը և այդ խնդիրը լուծելու համար, ըստ համամասնութան, նախատեսված անդամների անհրաժեշտ քանակը:
«Երբ ծագում է որևէ իրավական նորմ համարժեք ընկալելու և մեկնաբանելու անհրաժեշտություն, հարկ է առաջին հեթին բացահայտել վերջինիս նպատակը: Կառավարության որոշմամբ կոնկրետ թվաքանակ նախատեսելն ու համամասնություն սահմանելը ինքնանպատակ չէ, այն զուտ պայմանական-ձևական կարգավորում չէ, այլ որպես ենթաօրենսդրական կարգավորում, կոչված է կյանքի կոչելու Սահմանադրության 38-րդ հոդվածից բխող բուհերի ինքնակառավարման իրավունքի, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատության օրենսդրական հիմքերը։
Ընդհանրապես, ներկայացուցչական կազմի անհրաժեշտությունը թելադրված է բուհի ինքնակառավարման իրավունքով, ինչից անմիջականորեն բխում է, որ բուհի ներկայացուցչությունը կառավարման մարմնի կազմում պետք է համահունչ լինի սահմանադրական հիմնադրույթին, ոչ թե կրի զուտ խորհրդանշական բնույթ և ընկալվի իբրև Սահմանադրության հիմնարար նորմը իբր երաշխավորելու պատրանք։ Մի կողմ թողնենք, ակնհայտ ոչ իրավաչափ համամասնության հարցադրումը, որի պայմաններում բուհի ներկայացուցչությունը (ընդամենը 7 անդամ), վեր է ածվել զուտ ձևական ցուցիչի, մանավանդ, որ այն ներկայումս քննարկման առարկա է Սահմանադրական դատարանում։ Ոչ պակաս էականը տվյալ դեպքում այն է, որ ներկայացուցչական կազմ ունեցող մարմիններում անխուսափելորեն անհրաժեշտ է դիտարկվում հենց բուն ներկայացուցչության երաշխավորումը, ոչ թե ձևական նվազագույն քանակ ապահովելը, որը սոսկ միջոց է»։
Պարոն Դանիելյանը, իրավահեմատական վերլուծության համատեքստում դիտարկելով մի քանի օրինակներ, ասաց, որ Կառավարությունը միատարր մարմին է, ուստի, անկախ այն հանգամանքից, թե վերջինիս կազմում որ նախարարների պաշտոններն են թափուր, Կառավարությունն իրավասու է և իրավազոր է նիստեր անել ու որոշումներ ընդունել, եթե նիստին մասնակցում է նվազագույն անհրաժեշտ շեմը բավարարող քանակը։
«Բոլորովին այլ է իրավական կարգավորումը ներկայացուցչական մարմին հանդիսացող Ազգային ժողովի պարագայում, քանզի այս դեպքում, եթե ընտրությունների արդյունքներով պարզվի, որ անհրաժեշտ շեմը չեն հաղթահարել ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչի արդյունքում խորհրդարանը բաղկացած է լինելու միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, ապա համարվում է, որ խորհրդարան չի կազմավորվել, և նշանակվում են կրկնակի ընտրություններ»,- ասաց Գևորգ Դանիելյանը։
Նրա փաստմամբ, այս որոշման դեպքում նպատակը ներկայացուցչություն ապահովելն է այն չափով, որչափով այն կոչված կլինի նպաստելու բուհի ինքնավարության իրավունքի իրացմանը և ակադեմիական ազատությանը. «Եթե մենք այն չենք ապահովում և ասում ենք, որ բավարար երաշխիք է համարվում կառավարման մարմնի որոշակի կազմը, կամ այն ձևավորելու համար ընձեռած հնարավորությունը, նշանակում է, որ մենք տվյալ պարագայում ենթաօրենսդրական ակտի հետապնդող նպատակը շրջանցում ենք, որևէ կերպ չենք կամենում ստեղծել անհրաժեշտ պայմաններ կամ իրավական նորմն ընկալել այնպես, որ դրանով ամրագրված բուն նպատակը գոնե մասամբ իրականացվի»:
Գևորգ Դանիելյանի խոսքով, ընդհանուր պահանջ չէ, որ իրավական ակտով նախատեսված այս կամ այն կոլեգիալ մարմնի կազմում ներառված բոլոր անդամներն ընտրվեն կամ նշանակվեն, որովհետև դա պայմանավորված է այն հանգամանքով, թե տվյալ կոլեգիալ մարմինը ներկայացուցչական է, թե ոչ:
Գևորգ Դանիելյանը փաստեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի դեպքում էլ գործ ունենք ներկայացուցչական մարմնի հետ. «Ներկայացուցչությունը ոչ թե ապրիորի է, այլ թելադրված է Սահմանադրությամբ նախատեսված բուհերի ինքնավարության իրավունքով և ակադեմիական ազատությամբ: Իհարկե, ներկայացուչության ներկա համամասնությունը՝ իր բոլոր անհիմն որակներով հանդերձ, ինչ-որ տեղ, գոնե մասնակի երաշխիք է, որ այդ սահմանադրական դրույթները գոնե մասամբ կյանքի կոչվեն»:
«Եթե դե ֆակտո չի ձևավորվում այդ կազմը, նշանակում է՝ մենք չենք կարող թերի ձևավորված մարմինը ճանաչել որպես իրավաչափ գործելու իրավունակ կառույց: Եթե նույնիսկ կազմի մի մասը լեգիտիմության սկզբունքով է ձևավորվում, միևնույն է, այդ մարմինը չի կարող գործել, այն զուրկ է իրավունակությունից, քանի որ չունի կազմի տեսանկյունից անհրաժեշտ իրավասություն: Ասել, թե մարմինն իրավասու է գործելու, քանի որ զուտ իրավական կարգավորումներով հռչակված նվազագույն շեմը գործադիր իշխանության ներկայացուցիչներով հաղթահարվել է, ակնհայտ անհիմն, սխալ է, քանի որ նվազագույն շեմը գործում է այն պարագայում, երբ մարմնի ձևավորման համար ապահովվում են բոլոր, այդ թվում՝ ներկայացուցչական երաշխիքները: Այսինքն, եթե ՀԽ կազմում ներկայացուցչություն չապահովվի, ապա այն չի կարող իրավասու կառավարման մարմին ճանաչվել»,- ասաց Գևորգ Դանիելյանը և հավելեց, որ հենց այս պահին հենց այդ չափանիշներով է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը և կառավարության համանման հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտը վիճարկվում են Սահմանադրական դատարանում:
«Իհարկե, կարող են ասել՝ կազմը չի լրացել զուտ սուբյեկտիվ գործոնների արդյունքում, բայց դա խնդրի բոլորովին այլ կողմն է, ինչը բնավ չի կարող համարվել իբր Սահմանադրության հիմնադրույթը շրջանցելու բավարար փաստարկ։ Օրենքի նպատակը պետք է իրացված լինի, անկախ գործոնների բնույթից՝ իրավական նորմը պետք է կյանքի կոչվի, և ոչ թե անտեսվեն, այլ հաղթահարվեն սուբյեկտիվ ընկալումները: Ընդ որում, իրավական նորմը մեկնաբանելու համար տառացի մեկնաբանությունը ոչ թե ինքնուրույն մեթոդ է, այլ սոսկ միջոց՝ իրավական նորմի նպատակը բացահայտելու համար։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը:
Կառավարությունը որոշում կայացնելիս հենց այս նպատակն է ամրագրել, անկախ որևէ մեկի սուբյեկտիվ ընկալումներից:
Այս դեպքում, եթե չի կիրառվում նպատակը, իսկ ընթացքում առաջ են գալիս հակազդումներ, ապա հարկ է իրավաչափ լուծումներ գտնել, օրինակ, Կառավարությունը, համարժեք հաշվի առնելով հակազդեցության միանգամայն իրավաչափ բնույթը, կարող էվերանայել իր որոշումը և այն համապատասխանեցնել առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, ինչը բխում է Սահմանադրության 5-րդ հոդվածից: Եթե չի իրագործվում նպատակը, ապա հաջորդ քայլի իրականացումը ոչ միայն անիմաստ է, այլև միանշանակ՝ ոչ իրավաչափ»,- փաստեց Գևորգ Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր
1222 դիտում
13:26 14-04-2023
Արցախը երբևէ և որևէ նախագծով չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան
1711 դիտում
13:14 05-06-2021
Այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ. Գևորգ Դանիելյան
1331 դիտում
21:38 14-06-2019
ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում
Այս բաժնից
691 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
826 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
625 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ