211652_close_icon

Պեսկովը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման մասին. պետք է զուսպ վերաբերվել պատահական հրապարակումներին

views-count1493 դիտում article-date 14:52 21-05-2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ սոցցանցերում հայտնված հայտարարության ենթադրյալ տեքստը սահմանազատման մասին, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» եւ կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով, քանի որ դա փուխր սուբստանց է, եւ շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար, փոխանցում է News.am-ը։

«Ընդհանուր առմամբ, դա այնքան փուխր սուբստանց է, եւ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման պատահական հրապարակումներին, եւ պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասել է Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին՝ ի պատասխան նախօրեին սոցցանցերում ի հայտ եկած եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքի։

Նմանատիպ նյութեր