211652_close_icon
views-count1219 դիտում article-date 12:42 21-05-2021

Դրամաշնորհի տրամադրման մրցույթ՝ ԿԳՄՍՆ-ի կողմից

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն:

Մրցույթին մասնակցելու համար  կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021 թվականի հունիսի 4-ը ներառյալ պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:

Նմանատիպ նյութեր