Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար ընդունվում են հայտեր. ԿԳՄՍՆ
Ընդունվում են հայտեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մետաքսի ճանապարհ ծրագրի և Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից համատեղ իրականացվող Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այն կանցկացվի «Մետաքսի ճանապարհներին երիտասարդ հետազոտողների կարողությունների և ներդրման ամրապնդում» խորագրի ներքո: Մրցանակը սահմանված է մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողների համար: Թեկնածուի հետազոտությունը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի թեմաներ՝ կապված Մետաքսի ճանապարհների ընդհանուր ժառանգության հետ.
Գիտություն և տեխնոլոգիա,
Կրոն և ոգեղենություն,
Լեզու և գրականություն,
Արվեստ և երաժշտություն,
Սպորտ և խաղեր,
Տնտեսություն և առևտուր,
Մետաքսի ճանապարհի ժառանգությունը և ժամանակակից հիմնախնդիրները:
Դրամաշնորհի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքէջից:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթներն՝ ըստ կից ներկայացված ձևաթղթի, մինչև մայիսի 18-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, հետևյալ էլ. փոստին՝ [email protected]:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 010-599-646 հեռախոսահամարով: