211652_close_icon
views-count1490 դիտում article-date 13:15 04-04-2014

Հայտնի են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները

Հայտնի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացված դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Ստորև ներկայացված են նշված անվանակարգերում հաղթած հասարակական կազմակերպությունները։ • «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգ 1. «Աշխարհազոր» երիտասարդական ՀԿ 2. «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ 3. «Փորձագետ» ռազմական հետազոտությունների կենտրոն ՀԿ • «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ» 1. «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ • «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ 1. «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ 2. «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ 3. «Մեղվիկ» ՀԿ 4. «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ • «Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում» անվանակարգ 1. «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ 2. «Ֆերմերական տնտեսությունների միավորում» ՀԿ • «Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական» անվանակարգ 1. «Եղվարդ» ՀԿ 2. «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ • «Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում» անվանակարգ 1. «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ 2. «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ • «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ 1. «Հաղարծին» երիտասարդական ՀԿ 2. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ • «Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում» անվանակարգ 1. «Մեհրաբյան» գիտաուսումնական կենտրոն» ՀԿ 2. «Առողջություն և զարգացում» ՀԿ 3. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ 4. «Բանաձև մեդիա» տեղեկատվական ՀԿ 5. «Եղիր տեղեկացված» հանրային իրազեկման ՀԿ 6. «Զիրո» բարեգործական ասոցիացիա ՀԿ • «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» 1. «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն ՀԿ 2. «Գյումրու Առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ 3. «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն » ՀԿ 4. «Երիտասարդական գիտամշակութային » ՀԿ 5. «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ 6. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ • «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգ 1. «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ • «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգ 1. «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ • «Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում» անվանակարգ 1. «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ 2. «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ 3. «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ • «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգ 1. «Մշակույթ և հասարակություն» ՀԿ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր