1248 դիտում
13:52 20-05-2021
Հայրենիքի պաշտպանների համար կկազմակերպվեն դասընթացներ՝ ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով. ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Այն ստորագրել են Ուսումնական կենտրոնի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Համագործակցության հուշագրի համար հիմք է հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի վերջերս կենտրոն այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել էր զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին են ներկայացվել 2020թ․ կատարված աշխատանքների հաշվետվությունը, հարկային և մաքսային ոլորտի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքային առանձնահատկությունները։
Կոմիտեի մասնագետներն ընդգծել են, որ կառույցի հիմնական առաքելությունը ոչ թե ստուգումներն ու վերահսկողական գործառույթներն են, այլ տնտեսվարողին աջակցելը։
ՊԵԿ Ուսումնական կենտրոն տնօրեն Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ փոխգործակցության առաջնահերթությունն է վիրավոր զինծառայողներին պատշաճ գիտելիքների և հմտությունների տրամադրումը։ Արդյունքում՝ Հայրենիքի պաշտպաններին գիտելիքներ կտրամադրվեն ոչ միայն հարկային ու մաքսային, այլև բիզնես ոլորտում գործունեություն իրականացնելու վերաբերյալ։
Կոմիտեի մասնագետների խոսքով՝ արդեն պատրաստ են ուսումնական ծրագրերը և որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո կմեկնարկեն դասընթացները։
Միջոցառման ընթացքում կողմերն ընդգծել են նաև, որ համատեղ ջանքերով կփորձեն անել հնարավորը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող, ժամանակակից մասնագիտացում ստանալու համար։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին