Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել. փաստաբան. Tert.am
Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, այսօր ազատ արձակվեց կալանքից: Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը՝ բավարարելով պաշտպանական կողմից կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը։ Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանից:
«Այս պահին նա դեռ ազատության մեջ չէ, մի քանի ընթացակարգեր կան, պետք է որոշումը ՔԿՀ տանենք, ներկայացնենք, որ ազատ արձակվի, բայց դատարանն արդեն որոշումը կայացրել է»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:
Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։